Մեր մասին

«The Sena Group»-ը կազմված է բացառիկ միջոցառումներ կազմակերպող մասնագետներից, ովքեր նվիրաբար աշխատում են իրենց հաճախորդների համար որտեղ էլ որ լինեն: Մենք առաջնորդվում ենք գայթակղիչ մի համոզմունքով, որ աշխատանքի մեջ բացառիկ հմտություն  ցուցաբերելու ընթացքում պետք է ուշադրություն դարձնել մեր գլխավոր արժեքներին՝ համառություն, ստեղծարարություն, պարտավորվածություն, շարունակականություն, պատասխանատվություն:

«The Sena Group»-ը ունի ուժեղ թիմային աշխատանքի և  ընտանեկան արժեքների մշակույթ՝ զուգորդված արդյունավետ գործունեության անհատական ցուցանիշներով: Մենք ձգտում ենք դառնալ առաջատար այս ոլորտում՝ ծառայելով մեր հաճախորդներին և գիտակցելով, որ հաջողված միջոցառումները պատահաբար չեն լինում:

«The Sena Group» ընկերության ղեկավարությունը պատասխանատու է և ակտիվորեն մասնակցում է միջոցառումներին:

Մենք պարտավորվում ենք կազմակերպել դասընթացներ՝ վաճառքի, միջոցառումների կազմակերպման, փոխադրման, անձնակազմի և ֆինանսական ծառայությունների ուսուցման համար: Մեր մասնագետները  ռազմավարական մտածելակերպով մարդիկ են, ովքեր ապահովում են հաճախորդներին ստեղծարարական բովանդակությամբ, լուծումներով, արդյունքներով ՝ ձգտելով ամեն անգամ  թողնել բացառիկ տպավորություններ:

Մեր նպատակը շատ պարզ է՝ ստեղծել բացառիկ փորձ ամեն անգամ:

Այս մտածելակերպը զարգացնելու համար մենք մնում ենք նվիրված մեր հիմնական արժեքներին: Մեր մատուցած արհեստավարժ ծառայությունները ներառում են փոխադրում, տեղային և ոչ տեղային թեմատիկ միջոցառումներ, միջոցառման վայրի ձևավորում, հիշարժան ուղևորություններ, զվարճալի ժամանց, թիմի ստեղծում, տեղայնացված ճաշկերույթներ, հանդիպումների հմուտ կազմակերպում: Մեր այս առաջարկների և ծառայությունների իրագործումը չունի իրեն հավասարը. մեր տաղանդավոր թիմը՝ մեր լավագույն արժանիքն է, որով տարբերվում ենք: Մենք մարմնավորում ենք հպարտություն և ամբողջականություն, որոնք կարևոր են հաջողության հասնելու համար ՝ իրագործելով ստեղծարարական ռիսկեր և  պրակտիկ կազմակերպման փորձ:Դա մեր մշտապես աճող ավյունն է ՝ մեր հաճախորդներին հաղորդակից դարձնել բացառիկ փորձի հետ  միշտ…ամենուր…

 

Մեր Առաքելությունը
Մեր առաքելությունը «The Sena Group»-ում առավելագույնս նորացված միջոցառումների համակարգումն է միջավայրի հետ, որը նպաստում է հասնել միջոցառման ցանկալի նպատակին:

Մենք նախագծում ենք բոլոր միջոցառումները, որպեսզի յուրաքանչյուր միջոցառում լինի նորաձև և արհեստավարժ: 

 

Մեր փիլիսոփայությունը

Մենք հպարտանում ենք մեր ՝  հաճախորդների հետ սերտորեն աշխատելու, հստակորեն նրանց կարիքները ընկալելու ունակությամբ: Դնելով մեր հմտությունները, մարդկանց միևնույն հարթության վրա ՝ մենք վստահեցնում ենք,որ կունենաք հուսալի կառավարում, երբ դրա կարիքը ունենաք:

Մենք երաշխավորում ենք , որ միշտ պատրաստ ենք պատասխանել ձեր ամենաբարդ հարցերին, երբ դրա կարիքը ունենաք՝ ունենալով նվիրված, ձեր կազմակերպությանը հասկացող մարդկանց թիմ: