Ահա թե ինչու մարդիկ պետք է ճամփորդեն դեպի Հայաստան

Հայաստանը գնալով ավելի հայտնի է դառնում տուրիզմի ոլորտում: Ճիշտ է, այն փոքր երկիր է, բայց ունի հարուստ պատմություն: Հայաստանը առաջինն էր,որ ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Եվրոպական ցնցող տեսարաններից մեկը՝ Արարատ լեռան տեսարանն է Երևանից: Արարատ լեռը հանդիսանում է ազգային խորհրդանիշ, չնայած որ այն այժմ գտնվում է Թուրքիայի սահմանում: Ըստ Աստվածաշնչի՝ Նոյյան Տապանը հանգրվանել է Արարատ լեռան վրա, այդիսկ պատճառով հայերը այն սուրբ են համարում: Հայաստանում կան բազմաթիվ վանքեր, որոնք գտնվում են հրաշագեղ բնության գրկում: Հայաստանի մայրաքաղաք Երևանը Եվրոպայի ամենազարգացող քաղաքներից մեկն է. այստեղ տուրիզմը արագ է զարգանում:

Հայաստան. մեր ընտրած վայրերն են
Ուսումնասիրեք առաջին քրիստոնեական երկիրը

Իսկ դուք գիտե՞իք, որ Հայաստանը առաջին երկիրն էր աշխարհում, որ ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: 301 թվականին Գրիգոր Լուսավորչի և Տրդատ 3-րդ թագավորի ջանքերի շնորհիվ քրիստոնեությունը դարձավ Հայաստանի պետական կրոն: Երկրում սկսվեց քրիստոնեական եկեղեցիների կառուցումը: Սկզբում կառուցվեց Էջմիածնի Մայր Տաճարը, որը դարձավ առաջին քրիստոնեական տաճարը աշխարհում: Այս հիանալի տաճարը գտնվում է Էջմիածին քաղաքում, որը հայոց հոգևոր կենտրոնն է: Այժմ Հայաստանի բոլոր վայրերում կարող եք տեսնել քրիստոնեական հուշարձաններ: Խորհուրդ ենք տալիս այցելել առեղծվածային Գեղարդի վանք, որը կիսով չափ ժայռափոր է և ավելի քան 800 տարեկան , Տաթևի վանք, որը միջնադարյան հայկական ճարտարապետության մարգարիտներից մեկն է, Խոր Վիրապի վանք, որտեղ բանտարկված է եղել Գրիգոր Լուսավորիչը:

Հիացեք Արարատ լեռան տեսարանով

Այցելելով Հայաստանի մայրաքաղաք Երևան՝ անհնար է չտեսնել այս հրաշագեղ տեսարանը՝ Արարատ լեռը: Այս տպավորիչ լեռը գեղեցիկ է տարվա յուրաքանչյուր եղանակին: Ավանդաբար Արարատ լեռը համայն հայության համար եղել և մնում է՝ որպես երկրի ազգային խորհրդանիշ: Արարատը այն բիբլիական սուրբ լեռն է, որի վրա հանգրվանել է Նոյյան Տապանը ջրհեղեղի ժամանակ: Արարատ լեռան չքնաղ տեսարանը Երևանում ամենից լավ տեսանելի է կասկադից: Արարատ լեռը շատ մոտ է գտնվում Խոր Վիրապ վանքին, հետևաբար այստեղից ավելի հստակ կտեսնեք այն:

Հիացեք «Տաթևի թևերով»

Տաթևի վանքը միջնադարյան հայկական հիասքանչ շինություններից մեկն է: Դուք Տաթևի վանք կարող եք հասնել աշխարհի ամենաերկար ճոպանուղով (5752 մ): Եթե վախենում եք բարձրությունից, ապա պետք չէ ճոպանուղով գնալ, քանի որ 12 րոպեների ընթացքում դուք գտնվելու եք 320մ բարձրության վրա . ճոպանուղուց երևում է Որոտան գետի կիրճի գեղեցիկ պատկերը: Ձեր ուղևորությունը կավարտվի ինքնատիպ վանքում, որը կառուցվել է IX-XIII դարերի ընթացքում:

Ընկղմվեք «շրջված երկնքի» մեջ

Սևանա լիճը գտնվում է բարձր լեռներում: Երբ ափին նստած նայում ես լճին, թվում է, թե ջրի մակերևույթը հասնում է երկնքին: Այս հիասքանչ լիճը ամենամեծն է և երևի թե՝ ամենագեղեցիկը Կովկասում: Լճի ջուրը տաք է լինում ամռան կեսին, հետևաբար այն լավագույն վայր է ամռանը զովանալու համար: Լեռներով շրջապատված այս լիճը տեղացիներն անվանում են «հայկական ծով»: Անցկացնելով ձեր երեկոն այստեղ՝ կտեսնեք, թե ինչպես է ջրի գույնը ժամ առ ժամ փոխվում: Կարող եք նաև ուսումնասիրել մոտակա Սևանավանք վանական համալիրը, որը կառուցվել է 874 թվականին:

Ծանոթացեք ամենահնագույն խոհանոցին

Հայկական խոհանոցը համարվում է Եվրոպայի հնագույն խոհանոցներից մեկը և ամենահնագույնը՝ հարավային Կովկասում: Այստեղ ճաշատեսակները բազմազան են և համեղ բազմաթիվ համեմունքների, կանաչիների և վայրի ծաղիկների օգտագործման շնորհիվ: Հայաստանում՝ հատկապես Երևանում, կան շատ ավանդական ռեստորաններ, որտեղ կա տեղական ուտեստների լայն ընտրանի:

Համտեսեք օրգանական մրգերի լայն տեսականին

Բարենպաստ կլիմայի և արևի տաք ճառագայթների շնորհիվ մրգերն այստեղ հյութեղ են և առողջարար: Ամեն տարի ամռանը և աշնանը խանութները լի են լինում տարատեսակ մրգերով, հատապտուղներով և բանջարեղեններով: Այցելելով Հայաստան՝ անպայման համտեսեք հայկական ծիրանը, որն ունի նուրբ համ ու հոտ:Այն անպայման դուր կգա ձեզ:

Գնեք գեղեցիկ ձեռագործ կարպետ

Շատ պատմաբաններ Հայաստանը համարում են որպես արևելան գորգի ծագման վայր: Հնագույն ժամանակներից սկսած Հայաստանը աշխարհում հայտնի է իր բարձրորակ ինքնատիպ գորգագործությամբ: Եթե ուզում եք ծանոթանալ հայկական գորգագործության պատմությանը, ապա պետք է այցելել «Մեգերյան կարպետ» ցուցասրահ և գործարան: Ցուցասրահում կտեսնեք հին աշխատանքներ 16-19-րդ դարերից ,որոնցից կարող եք գնել ցանկացածը: Ճիշտ ընտրություն կատարելու համար կարող եք գնալ նաև «Վերնիսաժ»: Այն հուշանվերների բացօթյա տոնավաճառ է, որը գտնվում է Հանրապետության հրապարակի հարևանությամբ: Տոնավաճառը առաջարկում է բազմաթիվ իրերի տեսականի՝ հնաոճ իրեր, հին գորգեր, արծաթյա իրեր, ազգային երաժշտական գործիքներ, օնիքսից պատրաստված ծաղկամաններ և այլն:

Զգացեք ադրենալին

Իր աշխարհագրական դիրքի և կլիմայի շնորհիվ Հայաստանը լավագույն վայր է հանդիսանում էքստրիմ սպորտաձևերի համար: Վերջին տարիներին ավելի տարածված է «paragliding»-ը: Հայաստանում զանազան գեղատեսիլ վայրեր կան թռիչքի համար: Ամռանը կարող եք արշավների, քայլարշավների մասնակցել: Զբոսաշրջիկները հաճախ նախընտրում են բարձրանալ Արագած լեռը, որը Հայաստանի ամենաբարձր կետն է(4090մ): Ձմռանը երկրում կան բարենպաստ պայմաններ դահուկասահքի և սնոուբորդի սիրահարների համար:

Նոր ծանոթություններ տեղացիների հետ

Կա մի հին հայկական ասացվածք՝ «հյուրը Աստծո պարգևն է»: Ամեն առիթի դեպքում, լինի դա ուրախություն, ընկերական կամ ընտանեկան հանդիպում, հայերը արագ սեղան են գցում բարեկամների և ընկերների համար: Հայերը ջերմությամբ ընդունում են նաև օտարերկրացիներին, անում ամեն ինչ, որպեսզի նրանք իրենց ազատ և հարմարավետ զգան: Շատ զբոսաշրջիկներ, ովքեր այցելել են Հայաստանը, ասում են, որ ոչ մի տեղ չեն արժանացել նման հյուրընկալության, ինչպիսին Հայաստանում է: Շատ հավանական է, որ ձեր ուղևորության վերջում ձեռք կբերեք շատ լավ հայ ընկերներ: