Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է և հարավային Կովկասի երեք կենտրոններից մեկը: Երևանում մեկ միլլիոնից ավել մարդ է բնակվում:
Սովետական տարիներին Երևանը վերակառուցվեց Ալեքսանդր Թամանյանի նախագծած հատակագծի շնորհիվ և կատարյալ տեսք ստացավ: Նա տեսնում էր Երևանը՝ որպես նեո-դասական մի քաղաք՝ լայն պողոտաներով, նման Փարիզին, Վիեննային, և Սանկտ Պետերբուրգին:
Կենտրոնական Երևանը իսկապես վաղ խորհրդային ժամանակաշրջանի ճարտարապետության զարդն է:
Այստեղ կան նաև որոշ լայնածավալ արդի և ոչ արդի շինություններ, որոնք Խորհրդային Հայաստանի ճարտարապետության մի մասն են կազմում: Խորհրդային տարիներին Երևանը արդեն իսկ կառուցապատման ընթացքում օգտագործված քարերի գույնի համար հայտնի էր որպես «վարդագույն քաղաք»: Քաղաքի այս գույնը արտացոլում է իր երիտասարդ բնակչության վառ ոգին:
Զբոսաշրջիկների մեծ մասը կենտրոնացած է Երևանի կենտրոնական մասում: Կենտրոնը շատ կոմպակտ է և հարմար քայլելու համար: Այստեղ ռեստորանների և ժամանցի վայրերի ընտրանին անսահման է: Քաղաքի մնացած հատվածներում առկա են բնակելի թաղամասեր կամ արտադրական տարածքներ, ուստի զբոսաշրջիկը շահագրգռված չի լինի լքել կենտրոնը:
Երևան քաղաքի կենտրոնական հատվածը (տեղացիներն այն անվանում են «կենտրոն») Երևանի սիրտն է և իհարկե Հայաստանը:

Երևան. մեր ընտրած վայրերն են
Լավագույն տեսարժան վայրեր
Հանրապետության հրապարակ

Հանրապետության հրապարակը տեղակայված է քաղաքի կենտրոնում: Այն գեղեցիկ հրապարակ է, որի կառուցումը տևել է գրեթե 50 տարի. մեծ մասը կառուցվել է 1950-ական թվականներին: Դուք ձեր ողջ օրը հեշտությամբ կարող եք անցկացնել հրապարակում, քանի որ այստեղ կան բազմաթիվ հիշարժան վայրեր, ինչպիսիք են՝ Հայաստանի պատմության թանգարանը, ազգային պատկերասրահը, կառավարության շենքը, ինչպես նաև «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը: Երևանը գեղեցիկ է հատկապես երեկոյան, երբ այն ամբողջությամբ լուսավորված է: Երաժշտական շատրվանները նույնպես հրաշալի են: Վաղ գարնանից սկսած մինչև ուշ աշուն կարող եք դիտել ֆանտաստիկ շատրվանների լուսային շոուն՝ տարբեր երաժշտական ժանրերի գեղեցիկ երգերի ներքո:

Դիտեք քաղաքը Կասկադի վերևի մասից

Այս հսկայական աստիճանները կառուցվել են խորհրդային տարիներին՝ 1971թ և ամբողջովին վերանորոգվել 2009 թ.-ին:Կասկադը կապում է քաղաքի կենտրոնը «Հաղթանակի զբոսայգու» հետ: Այն ունի ութ մակարդակ, որոնցից յուրաքանչյուրը կարելի է բարձրանալ աստիճաններով կամ շարժասանդուղքով: Աստիճաններով բարձրանալիս ձեր առջև բացվում է քաղաքի գեղեցիկ տեսարան, որը հիասքանչ է հատկապես գիշերը: Հաստատ, պետք չէ բաց թողնել այն:

Համտեսեք հայկական հանրահայտ կոնյակը

«Արարատ» կոնյակի գործարանը ամենահնագույնն է Հայաստանում, որը հիմնվել է 1887թ.-ին վաճառական Ներսես Թաիրյանի կողմից: Սկզբում այն ճանաչվեց և դարձավ հիմնական մատակարար տեղական շուկայում, այնուհետև այն համաշխարհային ճանաչում ձեռք բերեց: Բոլորը հիացած էին այս կոնյակի համով,անգամ՝ Ֆրենկ Սինատրան, Ագաթա Քրիստին, Ուինսթոն Չերչիլը: Գործարանը ընձեռում է նաև համտեսման հնարավորություն: Էքսկուրսիան անցկացվում է սեփական թանգարանում, որտեղ այցելուները ծանոթանում են ընկերության պատմության և այս հիանալի ալկոհոլային խմիչքի պատրաստման եղանակի մասին:
Բացի հին նկուղում քայլելուց, այցելուները կարող են համտեսել երկու կամ երեք տեսակի հիանալի կոնյակ: Այս այցելությունը պարտադիր է ցանկացած կոնյակի գիտակի համար:

Բացահայտեք Մատենադարանը

Այստեղ պահպանվում են աշխարհի հնագույն ձեռագրեր, լավ պահպանված գրքեր և հնագույն ու արդի ժամանակաշրջանի ձեռագրեր, որոնք ընդգրկում են տարբեր աղբյուրների լայն շրջանակ, ներառյալ՝ պատմություն, փիլիսոփայություն, բժշկություն, գրականություն, արվեստի պատմություն և կոսմոգրաֆիա (տարբեր լեզուներով): «Մատենադարանը» մեծ տպավորություն կթողնի արհեստավարժների, զբոսաշրջիկների և գիտական հետազոտություններ կատարողների վրա:

Այցելեք «Մեգերյան կարպետ» թանգարան

Գեղեցիկ գորգերի հնագույն ավանդույթը շարունակվում է մինչ այսօր: «Մեգերյան կարպետ» թանգարանը մի փոքր աննկատելի վայրում է գտնվում, բայց մեծ սխալ կգործեք, եթե չայցելեք այն: Դուք հիասքանչ ժամանակ կանցկացնեք և կտեղեկանաք հայկական գորգագործության պատմության վերաբերյալ: Դուք ներկա կլինեք գորգագործության ընթացքում (այս մասնագիտությունը պահանջում է համբերություն և նվիրվածություն) և կկարողանաք մի քանի հանգույցներ անել գորգագործների ցուցումների օգնությամբ: Էքսկուրսիան ավարտվում է ցուցասրահում, որտեղից կարող եք գնել գորգեր: Ընդհանուր առմամբ, սա շատ հետաքրքիր և տեղեկատվական էքսկուրսիա է: Բոլորին խորհուրդ է տրվում այցելել այս թանգարանը:

Գնումներ կատարեք «Վերնիսաժ»-ից

«Վերնիսաժ»-ը գործում է հանգստյան օրերին: Այն մեծ բացօթյա շուկա է, որը ձգվում է Բուզանդի և Արամի փողոցների երկայնքով՝ «Հանրապետության հրապարակ» մետրոյի հարևանությամբ: Շուկան բացվեց 1980-ականներին մի խումբ արվեստագետների կողմից՝ իրենց աշխատանքները ցուցադրելու և վաճառելու համար: Սա հիանալի վայր է, որտեղից կարող եք գնել տարատեսակ հայկական ավանդական արվեստի աշխատանքներ, ինչպիսիք են՝ գորգեր, փորագրություններ, նկարներ, երաժշտական գործիքներ և զարդեր:

Լավագույն ռեստորաններ
Հայերը կարևորում են ուտելիքը: Յուրաքանչյուր հասարակական իրադարձության կենտրոնում ուտելիքն է: Դատարկ ստամոքսով հնարավոր չէ քննարկում անցկացնել, բացի այդ շատ ընկերական հարաբերություններ ձևավորվում են հենց սեղանի շուրջ: Դուք կարող եք գտնել բազմաթիվ ռեստորաններ՝ հատկապես Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Ներքևում նշված են լավագույն վեց ռեստորանները, որոնք պետք չէ բաց թողնել Երևան այցելելիս:

Պանդոկ Երևան

«Պանդոկ Երևան» ռեստորան-պանդոկը հայկական ոճով զարդարված հարմարավետ և հանգիստ վայր է: Բարձերն ու սփռոցները զարդարված են հայկական զարդանախշերով, իսկ շուրջբոլորը նկատելի են Հայաստանի տեսարժան վայրերի պատկերները: «Հանգիստ» բառը ամենից լավն է նկարագրում այս վայրի մթնոլորտը, որտեղ հյուրերը կարող են ըմբոշխնել հայկական խոհանոցի լավագույն կերակրատեսակները: Պետք է անպայման համտեսել ծիրանի և դեղձի տնական օղին:

Դոլմամա

«Դոլմամա» ռեստորանը գտնվում է Երևանի կենտրոնում 1998 թ-ից ի վեր: Այն պահպանում է հայկական ավանդական խոհանոցը, որը հատուկ կոլորիտ է հաղորդում ռեստորանին: Ռեստորանն առանձնանում է իր անունով, որը խորհրդանշում է ավանդական տոլման (կամ սարմա՝ հայկական արևմտյան բարբառով):
Տոլմայի բաղադրությունն է՝ աղացած միս, բրինձ, կանաչիներ, համեմունքներ, որոնց խառնուրդը փաթաթում են խաղողի տերևներով: Բայց «Դոլմամա»-ն փոփոխություններ է արել բաղադրության մեջ. փոխել է մսի տեսակը, համեմունքները: Տոլման ավելի համեղ է, երբ վրան ավելացնում եք կիտրոնի հյութ կամ մածուն:

«Մալխաս» ջազ ակումբ

Երևանում ամենալավ վայրը, որտեղ կարող եք լսել ջազ երաժշտություն ուտելու կամ խմելու ընթացքում, դա՝ «Մալխաս» ջազ ակումբն է: Այն հանրաճանաչ է, իսկ սեղանները պետք է ամրագրել նախօրոք: Սպասարկումը, ուտելիքը և մթնոլորտը, երաժշտությունը հոյակապ են: Մենյուի մեջ կան խորտիկներ, մակարոնեղեն, ստեյք, ինչպես նաև՝ հիանալի կոկտեյլներ և սիգարներ: Ռեստորանը անվանվել է հիմնադրի և լավագույն ջազ դաշնակահարի՝ Լևոն Մալխասյանի անունով, ով կանոնավոր կերպով նվագում է այստեղ կեսգիշերից հետո:

Հին Էրիվան (Հին Երևան)

«Հին Էրիվան»-ը գտնվում է բարձրահարկ շենքում (հայկական չափանիշներով) : Եթե ուզում եք ճաշակել հայկական ուտեստեներ, ունկնդրել հայկական երաժշտություն, արժանանալ հայկական հյուրընկալությանը, ապա պետք է անպայման գնալ «Հին Էրիվան» ռեստորան: Ռեստորանը առաջարկում է տարատեսակ հայկական ուտեստներ, այդ թվում՝ տոլմա, քաբաբ և իշխան ձուկ: Հյուրերը ճաշում են գեղեցիկ սենյակներում,որոնք արտացոլում են հնագույն Հայաստանի մշակույթը: Ճաշելու ընթացքում հնչում է կենդանի հայկական երաժշտություն. գործածվում են ավանդական երաժշտական գործիքներ, այդ թվում՝ դուդուկ: Ամեն հարկն առանձնանում է իր ոճով և երաժշտությամբ: «Հին Էրիվան»-ի վայրը շատ լավն է, քանի որ այստեղից երևում է օպերայի և բալետի թատրոնի շենքը:

Կովկաս պանդոկ

«Կովկաս» պանդոկում հյուրերը կարող են ճաշակել կովկասյան խոհանոցի ուտեստները , խմել լավագույն կոնյակներն ու գինին: Անգամ մոռացված ուտեստներն են վերածնվում այստեղ հայկական և վրացական խոհարարների շնորհիվ: «Կովկաս»-ի թիմը կիրառել է ավանդական դեկորը՝ փորձելով ստեղծել 19-րդ դարի Երևանի կամ Թբիլիսիի պատկերը: Բացի այդ, երաժիշտները ամեն երեկո ավանդական գործիքներով նվագում են Սայաթ-Նովայի, Շերամի, Ջիվանու երգերը «Արևելյան մառան» սրահում:

8-րդ հրաշալիք
«8-րդ հրաշալիք» ռեստորանը գտնվում է Երևանի Հրազդան կիրճում՝ հրաշագեղ բնության գրկում: Հյուրերը կարող են նստել ներսում կամ դրսում, լսել գետի քրքջոցը, դիտել բնությունը՝ կտրվելով առօրյայից: Այս ռեստորանը հարմար է մեծ քանակով հյուրերի համար, որտեղ ուտեստը դրվում է սեղանի մեջտեղում, որտեղից օգտվում են բոլորը՝ ըստ հին հայկական ավանդույթի: Ռեստորանը հարմար է նաև երեխաների համար: Այստեղ մթնոլորտն աշխուժանում է երեկոյան, հատկապես՝ պարահրապարակում:

Որտեղ օթևանել
Հայաստանը աշխարհի հնագույն երկրներից մեկն է, այդիսկ պատճառով այն գրավում է զբոսաշրջիկների ուշադրությունը իր պատմական վայրերով և ժամանակակից ձեռքբերումներով: Աշխարհագրական դիրքից ելնելով՝ զբոսաշրջիկների մեծ մասը բնակվում է Երևանում: Նրանք փոքր ուղևորություններ են կատարում դեպի քաղաքներ և մարզեր: Երևանն ունի բազմաթիվ լավ հյուրանոցներ. մենք լավագույններից ընտրել ենք վեց հյուրանոցներ:

Մարրիոթ Երևան

Այս հյուրանոցը, գտնվելով Հանրապետության հրապարակի մեջտեղում, լավագույնն է ցանկացած Երևան այցելող զբոսաշրջիկի համար: Բազմաթիվ զբոսաշրջիկներ, գործարարներ, այդ թվում՝ Քարդաշյանների ընտանիքը նախընտրում է այս հյուրանոցը: Այստեղից կարող եք դիտել Երևանի ամենօրյա բիզնես գործունեությունը, լիմուզիններով շրջող նորապսակներին, իսկ երեկոյան՝ երգող-պարող շատրվանների շոուն:

Հայաթ Փլեյս Երևան

Այս հյուրանոցը, որ գտնվում է կենտրոնում, ևս լավ ընտրություն է: Այն սիրելի վայր է գործարարների համար, համաժողովների համար: «Հայաթ Փլեյս»-ը ժամանակակից է և անչափ հարմարավետ: Հյուրերը կարող են այցելել ֆիթնես կենտրոն, ռեստորաններ, բարեր և օգտվել մոտակա ռեստորաններից և խանութներից:

«Թուֆենկյան ավանդական Երևան» հյուրանոց

Եթե ուզում եք,որ ձեր մնալու վայրը կապ ունենա քաղաքի մշակութային կյանքի հետ, ապա սա լավ ընտրություն է: «Թուֆենկյան» հյուրանոցը կենտրոնանում է երկրի ժառանգության պահպանման վրա: Ամեն ինչի ձևավորումը՝ ննջասենյակի կահավորումից սկսած, կապված է ավանդական հայկական մշակույթի հետ: Բացի այդ, ամեն իր պատրաստված է հայկական հումքից: «Թուֆենկյան» հյուրանոցը մոտ է կենտրոնին և «Վերնիսաժ» -ին:

Փարիզ հյուրանոց Երևան

Այս ֆրանսիական շնչով հյուրանոցը գտնվում է քաղաքի կենտրոնում: Նախասրահի դեկորը համադրված է սպիտակի հանգստացնող չեզոք երանգներով (փարիզյան տան նման): Բոլոր սենյակները հարմարավետ են և գեղեցիկ ձևավորված: Նախաճաշին հյուրերը կարող են ճաշակել ֆրանսիական խոհանոցի ուտեստները, իսկ երեկոյան բարձրանալ ռեստորանի տանիք՝ դիտելու մայրամուտը և լուսավորված քաղաքը:

«Նորդ Ավենյու» հյուրանոց

Հյուսիսային պողոտան արագորեն վերածվում է Ռոդեո Դրայվի կամ Երևանի 5-րդ փողոցի, որտեղ կան շքեղ դիզայներական խանութներ, ռեստորաններ և սրճարաններ: Այս հյուրանոցը գտնվում է հենց Հյուսիսային պողոտայի վրա և իհարկե շատ հարմար է ապրել քաղաքի նոր և զարգացող հատվածում: «Նորդ Ավենյու» հյուրանոցը նախագծված է նրբագեղ ժամանակակից մոտեցմամբ և ունի էկլեկտիկ ոլորուն աստիճաններ: Ճաշեք հյուրանոցի իսպանական «La Perla» ռեստորանում, որը հայտնի է միջերկրական խոհանոցի և տպավորիչ գինու համար:

Գրանդ հոթել Երևան

Անցկացրեք ձեր հանգիստը քաղաքի աշխույժ կենտրոնում գտնվող այս հյուրանոցում: «Գրանդ հոթել Երևան»-ը հյուրերին առաջարկում է շքեղ հանգիստ՝ ընդարձակ, էլեգանտ սենյակներում,սքանչելի ռեստորաններ, սպա-սրահ և ջրավազան տանիքի վրա (Երևան քաղաքի տեսարանով): Դուք կարող եք գնալ տեղի գեղեցկության սրահ,հանդիպել ձեր ընկերակիցներին «Dolce Vita» լաունջ-բարում և հանգստանալ թրթռուն մայրաքաղաքի կենտրոնում: